Բարեգործի կեղծ դիմակի տակ շարքային խաբեբա է թաքնված



Այն ինչի մասին պետք է խոսենք, գլխիվայր կփոխի հասարակական կարծիքը մի մարդու մասին, ով բարեգործի դիմակի տակ թաքնված, բավականին հմուտ կերպով, գռփելով ժողովրդի փողերը, բարեգործություններ է անում: Խոսքը Վիվասել ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին է, ով իրականում այն չէ, ինչպես որ գունագեղ կերպով ներկայացվում է:
Վիվասել ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պարզվում բարեգործություն կատարում է ոչ իր անձնական միջոցներից այլ ընկերության հաշվին՝ ժողովրդից վերջին լուման խլելով:
Յիրիկյանը ունի մշակված մարտավարություն, համաձայն որի թիրախային համարվող գոտին պետք է առավել շատ շահույթ ապահովի: Սակայն ի դժբախտություն բոլոր նրանց, ովքեր ունեն զինվոր, ովքեր ծառայում են Հայրենիքին՝ Արցախի սահմաններին կանգնած, տվյալ դեպքում թիրախային համարվում է հենց այս գոտին: Բնականաբար բոլորն էլ պատկերացնում են, թե ինչ է նշանակում զինվոր ունենալ և ինչ է նշանակում թեկուզ բջջային հեռախոսի միջոցով կապ պահպանել նրա հետ: Սա քաջ գիտակցելով, Յիրիկյանի ղեկավարած ընկերությունը ուղղակի աստղաբաշխական թվեր է գանձում բաժանորդներից, ովքեր հայաստանից զանգահարում են իրենց զինվորներին: Այս օրինական թալանից ստացված գերշահույթից մի չնչին մասն էլ, Յիրիկյանը ուղղում է դեպի «բարեգործություն», որպեսզի շեղի հասարակության ուշադրությունն իր կողմից իրականացված անմարդկային գործողություններից:
Այս դեպքում ժողովրդական մի ասացվածք կա, որը շատ ճիշտ բնութագրում է Յիրիկյանի գործունեությունը, դա է «հարսի **ով, փեսային լավություն անելը»: Այսինքն նույն ժողովրդից «քերված» գումարների մի չնչին մասով Յիրիկյանը օգնում է մի քանի ընտանիքի տանիք ունենալ գլխավերևում, իսկ հեռուստատեսություններն ու լրատվականները դա այնպիսի խանդավառությամբ են ներկայացնում, կարծես թե Յիրիկյանը իր անձնական միջոցներից է նման շռայլության գնացել:
Այս համատեքստում անհասականալի է մնում նաև լրատվականների այս քայլը, ովքեր փոխանակ բացահայտեն Յիրիկյանի օրինական թալանը և կանխեն այն, նպաստում են, որ Յիրիկյան «բարեգործը» ավելի կայանա և խորացնի այս թալանը, ամեն անգամ թանկացնելով սակագինը: Եթե անգամ հաշվի չառնենք զինվոր-ծնող կապը շահագործող Յիրիկյանի այս պահվածքը, կա ևս մեկ չափազանց բացասական պրակտիկա, կապված Յիրիկյանի գլխավորած ընկերության աշխատակազմում: Քիչ չեն դեպքերը, երբ կրճատման պատրվակով աշխատանքից են հեռացվում բազմաթիվ աշխատողներ, որոնց հաստիքային տեղերը սակայն այդպես էլ չի փակվում, այլ ընդունվում են նոր կադրեր: Կարծես թե այս ամենի մեջ այդքան էլ տարօրինակ բան չէր լինի, ասել է թե կողքից նայողը կկարծի, թե սա ուղղակի կադրային քաղաքականություն է, աշխատակազմի որակական տվյալները բարձրացնելու համար, սակայն այս պատմության մեջ ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է և թափանցիկ: Դեռ նախորդ տարի, ընկերությունից հեռացվել են ավելի քան 70 աշխատակիցներ, իսկ նորերին Վիվասել ընկերություն ընդունելու համար սահմանված է համապատասխան «մաղարիչի» չափաքանակ, ինչի դեպքում է հնարավոր միայն հայտնվել ընկերությունում, իսկ թե ուր են գնում այդ գումարները շատ պետք չէ մտածել հասկանալու համար, դրանք Յիրիկյանի կեղծ բարեգործության մաս են կազմում և սեփական կապիտալ դիզելուն են ուղղված:
Թե ինչի համար է նման վարքագծով խաբեբայի կերպարը արհեստական կերպով ուռճացվում դեռ հայտնի չէ, սակայն այն, որ Յիրիկյանի «բարեգործությունը» բացարձակապես կապ չունի ո՛չ իր անձի, ո՛չ իր միջոցների հետ, դա միանշանակ է:


Մարինա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Comments

  1. Ճիշտ են ասում, որ թշնամուն պետք է ներսում փնտրել։
    Այսպիսի սրիկաներին, ինչպիսիք են այս հոդվածի հեղինակը և տարածողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, կամ սարսափելի վարչական տուգանք նշանակել։
    Դա կնպաստի սոցիալական ցանցերի օգտատերերին անհիմն, անհեթեթ և անհատական կարծիքներ չհրապարակելու և առավել ևս չտարածել հարցում։

    ReplyDelete
    Replies
    1. Դե իհարկե սաշատ ծանր մեղադրանքա, բայց ոչ բոլորն են հասկանում իրենց գրածը, կամ չեն հասկանում ինչի մասին են գրում

      Delete
    2. misht hisheq` internet asvac@ azat tegh a yeghel, ka u kmna.
      Estegh voch mekin u vochinch chi kareli qnnadatel.Yete tarineri ardyunqum mardik irenc biznes@ teghapoxel en mardkayin arag shpman volort voric hima menq ogtvum enq da der chi nshanakum vor irenc orenqner@ estegh petq a ishxogh linen.
      Duq el eq ogtvel intertnet-i hrashali feature-neric toghnel dzer anonymous namak@(inchpes yev yes), vorovhetev qnnadatveluc xusapum eq)))).Yes animast glxacavanqic e xusapum.
      > We are Anonymous.
      > We are Legion.
      > We do not Forgive.
      > We do not Forget.

      > EXPECT US!

      Delete
  2. Վերջին շրջանում շատ հաճախ են հանդիպում նյութեր, որը կարդալով զայրույթ ես ապրում լրագրողի ոչ պրոֆեսիոնալության վրա։ Այս անհեթեթությանը պատասխանեմ․ 1-ը Զինվորը ինչ իրավունք ունի բջջային հեռախոս ունենալ, այն էլ սահմանին կանգնաց։ Անգրագետ ծնողները չեն հասկանում, որ բջջայն հեռախոսը սահմանին դա համար առաջին թշնամին է հենց իրենց զավակների։ Ցանկացած ինֆորմացիա հակառակորդը ստանում է հենց այդ բջջայիններից։ 2-ը Շատ ուռչացրած խոսքեր կարդացի աշխատանքից հեռացնելու մասին։ Ասեմ, որ ինձ թվաց, այս հոդվածը գրել է մի մարդ ում հեռացրել են աշխատանքից և փորձում է ցեխ շպրտել Երիկյանի վրա։ 3-ը Երիկյանը գլխավոր տնօրենն է և ինքն է որոշում ինչ միջոցներից բարեգործություն անի։ Ափսոս որ Հայաստանում նման մարդիկ շատ քիչ են։ Բավական է մտնել ուրիշի գրպանը։

    ReplyDelete
  3. Պետք չէ այսպիսի ամպագորգոռ հոդվածներ գրել: Եկեք չմոռանանք թե մեր երկրում քանի միլիոնատերեր են ապրում, և որ մեկն է հիշում զինորին կամ սահմանամերձ գյուղերում ապրող գյուղացուն: Բացի այդ ձեզ համար ինչ տարբերություն իր անձնական հաշվից, թե ընկերության: Չե որ երկուսն էլ իրենն է. բոլորն էլ իր գումարներն են:
    ԻՍԿ ՁԵՐ ՄՈՏ ՀԱՐՑ ՉԻ ԱՌԱՋԱՑԵԼՙ ԹԵ Ի՞ՆՉՈՒ ՄՅՈՒՍ ՄՐՑՈՒՆԱԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆՈՒՄ:

    ReplyDelete
  4. Aranc mtacelu grum eq. Cheq haskanum vor zinvori anun@ aveli shat duq eq shahagorcum. Dzer djgohutyun@ dzer erkri xekavarutyan@ uxxeq vor zinvornerin chuxarken LXH man an Hayastan kam @ndhanrapes banak chgnan vor chlinen cnoghner@ 100.000 dramic sksac heraxosner chugharken zinvorin skaypov u viberov xosalu hamar. Ka tuxt ka grich ka Nanak uxarkelu tarberak. EV vorqanov texyak eq zoramaserum kan heraxosner voronc mijocov karox en xosel aveli ejan qan duq texyak eq. End jamanak vor erkric erkir ein gnum carayelu namakel chein grum. Patahel e nuynisk erb cnoxne shahagorcum Zinvori anun@ porcelov voreve bani hasnel. Hargeliners miq djgoheq ayl hpartaceq ayn amenov inch uneq ev mi vatabaneq ayn markanc um cheq janachum.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ռալֆ Յիրիկյանի աճպարարական թալանը

Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ